News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի թղթակիցն այսօր՝ ապրիլի 17-ին, Գարեգին Նժդեհի փողոց «Պլանետա» սուպերմարկետից գնել է «Моя Семья» ապրանքանիշի պահածոյացված եգիպտացորեն, որի մեջ հայտնաբերել է որդ:

Տուփի վրա նշված է, որ պահպանման ժամկետն ուժի մեջ է մինչեւ 2016թ.: Սուպերմարկետում մեր թղթակցին հայտնեցին, որ իրենք պահածոյի որակի համար պատասխանատու չեն. «Մենք չենք կարող ստուգել, թե փակ տարայի մեջ ինչ կա: Մենք մենակ պատասխանատու ենք պահպանման ժամկետի եւ պայմանների համար, իսկ ապրանքը հատուկ սառնարանում է պահվում»,- ասաց սուպերմարկետի մենեջերը:

NEWS.am-ին այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել «Моя Семья» ընկերության ներկայացուցիչների հետ:

Տպել
Ամենաշատ