News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել Ազգային Ժողովի նախագահի թեկնածությունը։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 17-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Մենք դեռ ժամանակ ունենք, օրենքով սահմանված կարգով կքննարկենք»,- նշել է նա։ Դիտարկմանը, թե քննարկվում են տարբեր թեկնածուներ, այդ թվում՝ նաեւ իր անունը, է. Շարմազանովը պատասխանեց. «Իմ աչքին 131 թեկնածուներ կան։ Մամուլի գործն է անուններ նշել, հետո էլ պահանջել, որ հերքեն»։

Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը վարել է կուսակցության նախագահը։ Քննարկել են կառավարության ձեւավորման հետ կապված հարցեր, սակայն որեւէ անուն չնշեց։

Տպել
Ամենաշատ