News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ցանկացած կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքական համակարգում։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 17-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Օրինաց երկիր» կուսակցության որոշումը կոալիցիան լքելու մասին։

Վերջինիս խոսքով, «լքել» բառը ճիշտ ընտրված չէ։ «Ցանկացած կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքական համակարգում։ Մենք հարգանքով ենք վերաբերվում ՕԵԿ-ի այդ հայտարարությանը, որը շատ կոռեկտ էր»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ իրենք արդյունավետ համագործակցել են ՕԵԿ-ի հետ։

«Հավերժ կոալիցիաներ չեն լինում, եւ յուրաքանչյուր ուժ ինքն է որուշում՝ ինչ վարք դրսեւորել։ Մենք միայն հարևգանքով ենք վերաբերվում թե ՕԵԿ-ի, թե ՀՅԴ-ի, թե ԲՀԿ-ի հայտարարութուններից»,- ասաց Է.Շարմազանովը։

Դիտարկմանը, թե ՕԵԿ-ը նեղացել էր, որ վարչապետն իրենց կուսակցությունից չէ, Շարմազանովը պատասխանեց, թե ՕԵԿ-ի իրավունքն է նեղանալ, որ իրենց կուսակցությունից չի լինելու վարչապետը, սակայն ՀՀԿ-ն ինքն է որոշում՝ ում առաջադրել։

ՀՀԿ մամուլի քարտուղարը նաեւ նշեց, թե որեւէ նախարարի անուն չի քննարկվել, այդ թվում՝ երեկ ՕԵԿ-ը լքած երեք անձանց թեկնածությունները։

Տպել
Ամենաշատ