News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանում Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատանն ապրիլի 17-ին Իրանի զինված ուժերի օրվա կապակցությամբ հանդիսավոր ընդունելություն է տեղի ունեցել (ֆոտոռեպորտաժ):

Ընդունելությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կոցորդներ, արտակարգ ու լիազոր դեսպաններ, Հայաստանի պաշտոնական անձինք, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական գործիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Համիդ Ռեզա Միրզաին: «Իրանի զինված ուժերը նախորդ 35 տարվա ընթացքում, ներառյալ 8-ամյա պատերազմը, իրանցի գիտնականների օգնությամբ ձեւավորվել է տարածաշրջանում եւ աշխարհում ամենահզոր բանակներից մեկը: Այսօր իրանական բանակը հանդես է գալիս տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության եւ կայունության կողմից»,- նշել է Համիդ Ռեզա Միրզաին: Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններում վերջին տարիներին նկատելի աճ է գրանցվել: նա վստահություն է հայտնել, որ հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները կնպաստեն Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը:

Իր հերթին Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը Հայաստանի Զինված ուժերի անունից շնորհավորել է Իրանի ռազմական հրամանատարությանը ԶՈւ օրվա կապակցությամբ: «Իրանական բանակը երկար տարիներ շարունակ նպաստել է տարածաշրջանային հարցերում Իրանի կառուցողական քաղաքականությանը»,- հայտարարել է Լեւոն Այվազյանը: Նա արձանագրել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բարձր մակարդամում են եւ շարունակում են զարգանալ՝ երկու երկրների բարեկամությանն ու համագործակցությանը միտված ընդհանուր շահերի հիման վրա:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ