News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախ գործարարի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի վարձու մարդասպանը ամիսներ շարունակ թաքնվել է Սյունիքի մարզում: Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել իրավապահ համակարգում իր աղբյուրներից:

Մեր տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ոստիկանները նրան հայտնաբերել են Գորիսում, անմիջապես ձերբակալել եւ կազմակերպել նրա էքստրադիցիան: Սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցին, մեր տեղեկություններով, երիտասարդ է եւ ամուսնացած չէ: Նրա հայրը հայտնի շինարար է, հենց այդ հանգամանքն էլ վարձու մարդասպանին հույս էր ներշնչել, որ չի հայտնաբերվի:

Ի դեպ, իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ նա կապված է մի շարք այլ աղմկահարույց քրեական գործերի հետ եւ հայտնաբերումից հետո ավելի հեշտ կլինի դրանք բացահայտելը: Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մի շարք օտարազգիներ են հայտնաբերել:

 Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ոստիկանությունների կողմից ձերբակալվել է վարձու մարդասպանը, ում մեղադրում են ղազախ գործարարի սպանության մեջ: 2014թ.-ի ապրիլին ձերբակալված վարձու մարդասպանին Հայաստանից հանձնել են Մոկվային, հաղորդում է «Բալտինֆոն»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:

Աղբյուրի համաձայն՝ պատվերով սպանությունը կատարվել է 2012թ.-ի ապրիլին Մոկսվայում: Հայտնաբերվել էր 52-ամյա գործարարի մարմինը հրազենային 7 վնասվածքով, որոնցից 3-ը գլխին: Ատրճանակը հայտնաբերել են հանցանքի վայրի մոտակայքում: Հետաքննության արդյունքում պարզել են վարձու մարդասպանի անձը, ով Ռուսաստանի քաղաքացի էր հանդիսանում, սակայն այդ ժամանակ արդեն հասցրել էլ լքել Ռուսաստանի սահմանները: «Դրամական պարգեւատրման դիմաց սպանություն գործել է Վլադիմիրի 27-ամյա բնակիչը, ով ազգույթյամբ ադրբեջանցի է:Հայտնի է, որ սպանությունը պատվիրել են կոմերցիոն շահերի հողի վրա առաջացած կոնֆլիկտի պատճառով: Այժմ փնտրում են հանցագործության պատվիրատուներին»,- հաղորդել է աղբյուրը «ԲալտԻնֆոյին»:

Տպել
Ամենաշատ