News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել` հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան կապակցությամբ:

«Կոլումբիան սգում է, մեզ լքել է բոլոր ժամանակների ամենասիրելի հայրենակիցը: Գաբրիել Գարսիա Մարկեսը, Նոբելյան մեր մրցանակակաիրը, կոլումբիացիր, որը մեր երկրի ողջ պատմության ընթացքում կարողացավ բարձրացնել  իր հայրենիքի անունը», — հայտարարել է Սանտոսը:

Հայտնի գրողի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ապրիլի 21-ին` Մեխիկոյի Գեղարվեստի պալատում, հայտնել է Մեքսիկայի մշակույթի ազգային կոմիտեի նախագահ Ռաֆայել Տերեսան:
Հիշեցնենք, որ հայտնի գրողը վախճանվել է 88 տարեկան հասակում` Մեքսիկայում: Մի քանի օր առաջ նա դուրս էր գրվել հիվանդանոցից, ուր անցկացրել էր մեկ շաբաթ: Նա հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի ինֆեկցիայի եւ օրգանիզմի ջրազրկման հետեւանքով: 

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի հռչակավոր արձակագիր  էր, լրագրող, հրապարակախոս եւ քաղաքական գործիչ, 1982թ. Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նա  «XX դարի լատինամերիկյան եւ համաշխարհային արձակի առաջատար դեմքերից էր:  Նա «Պատրիարքի աշունը», «Սերը ժանտախտի ժամանակ», համաշխարհային փառք բերած «Հարյուր տարվա մենություն» վեպերի, «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Գեներալն իր լաբիրինթոսում» պատմվածքների եւ շատ այլ հանրահայտ ստեղծագործությունների հեղինակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ