News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի կայանի վրա հարձակման հետեւանքով սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, BBC-ին հայտնել է հումանիտար օգնության հարցերով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թոբի Լանզերը:   

Ջոնգլեյ նահանգի վարչական կենտրոն Բոր քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի կայանը ժամանակվոր կացարան է 5 հազար խաղաղ բնակչի համար:

Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչների`  հինգշաբթի առավոտյան 300 երիտասարդ եկել էին կայանի դարպասների մոտ բողոքելու: Այնուհետեւ նրանք ներխուժել էին դարպասներից ներս եւ սկսել կրակել: 

ՄԱԿ-ի խաղաղպահները նախազգուշական կրակոցներ էին արձակել, սակայն հրաձգությունն ավելի էր սաստկացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ Թոբի Լանզերի`  զոհվել են տասնյակ մարդիկ: Վիրավորվել են ՄԱԿ-ի խաղաղապահ երկու զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ