News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերուի հարավում տարհանում են Ուբինաս հրաբխի շրջակայքի բնակչությանը, որի խառնարանից ուժեղ ժայթքումներ են տեղի ունենում։ Մոխրի ամպը եւ թունավոր գազերը  մինչեւ 4 կմ բարձրանում են, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը։
Իշխանությունները հայտարարում են, որ բնակչությանը ապահով վայր տեղափոխելը կտեւի 3 օր։ 

Ուբինասը Պերուի ամենաակտիվ հրաբուխն է, դրա բարձրությունը 5672 մետր է։
2006-ին Ուբինասի ժայթքման հետեւանքով բնակչության զանգվածային տարհանում էր կատարվել։ Մարդկային զոհերից խուսափել էին, սակայն շատ ընտանի կենդանիներ էին սատկել։
Նախորդ շաբաթ Պերուի կառավարությունն արտակարգ դրություն էր հայտարարել հրաբխի հարակից շրջաններում։


!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ