News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նովոսիբիրսկցի միլիոնատեր Յուրի Բաբինը, որ «կոպեկային միլիոնատեր» անունով է առավել հայտնի, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ ցանկանում է ձեռքն ու սիրտը առաջարկել ՌԴ նախագահի նախկին կնոջը` Լյուդմիլա Պուտինային:

«Ես 2008թ. ի վեր ազատ եմ եւ ցանկանում եմ ձեռքս ու սիրտս առաջարկել Լյուդմիլա Ալեքսանդրովնա Պուտինային: Այդ մասին դեռ երկու ամիս առաջ էի մտածում, բայց երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ մի անգամ էլ գլխի գցեց: Հուսով եմ` երազանքս իրականություն կդառնա»,-ասել է Բաբինը, նշելով, որ նախագահի հասակակիցն է:

Հարցին ի պատասխան, թե ինչպես է պատրաստվում առաջարկություն անել Լյուդմիլա Պուտինային, Բաբինն ասել է, որ հույս ունի` նա ինքը կիմանա իր մտադրությունների մասին` ԶԼՄ-ների հրապարակումներից:

Հիշեցնենք, որ Յուրի Բաբինը որպես կոպեկային միլիոնատեր հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2012թ. դեկտեմբեր ամսին վաճառքի էր հանել մեկ կոպեկանոց մետաղադրամների իր հավաքածուն: Թվով հինգ միլիոն` 7,5 տոննա ընդհանուր քաշ ունեցող կոպեկների դիմաց նա 19,9 միլիոն ռուբլի էր պահանջել: Բաբինը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ այն ժամանակ, երբ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին առաջարկել էր իր քոթեջում հինգ սենյակ զբաղեցնել:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ռուսաստանցիների հետ արդեն ավանդական դարձած ամենամյա ուղիղ կապի շրջանակում, ՌԴ նախագահն, ի պատասխան հարցի, թե Ռուսաստանը երբ է տեսնելու իր նոր առաջին տիկնոջը, ասել էր, թե նախ պետք է նախկին կնոջն ամուսնացնի եւ հետո միայն իր մասին մտածի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ