News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում զինվոր է ինքնասպանության գործել:

ԱՊԱ-ի հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել N զինվորական մասի տարածքում: Հայտնի է նաեւ զինվորի անունը` Ֆիրդովսի Նասիբով, սակայն ինքնասպանության պատճառները դեռեւս անհայտ են մնում: Միջադեպի իրողությունը հաստատել են երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն: Ֆ. Նասիբովը ծառայության էր զորակոչվել Բաքվի Նասիմինյան զինկոմիսարիատից:

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ շարքերում նման միջադեպերի մասին հաղորդագրությունները պարբերական բնույթ են կրում: Գրեթե ամեն օր տեղեկություններ են ստացվում ադրբեջանական բանակի զինծառայողների մահվան կամ տարբեր բնույթի վնասվածքներ ստանալու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ