News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook սոցցանցի բջջային տարբերակում Nearby Friends գործառույթ է հայտնվել, որը օգտատերերին թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմով հետեւել ընկերների տեղաշարժերին, գրում է The Washington Post-ը:

Թերթը նշում է, որ նոր ծառայության շնորհիվ կարելի է հայտնել գտնվելու ճշգրիտ կամ մոտավոր վայրի վերաբերյալ տեղեկություններ: Nearby Friends-ի գաղափարն է հնարավորություն տալ  «պատահական» հանդիպումներ ունենալ սուրճի սեղանի շուրջ կամ տեղեկացնել անհանգիստ ծնողին, որ դուք հասել եք նշված վայր, ասվում է հոդվածում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Facebook-ն օգտվողներին թույլ է տալիս վերահսկել տվյալ տեղեկատվության հասանելիության աստիճանը, ինչպես նաեւ որոշել, թե ով եւ երբ կարող է տեսնել նման տեղեկությունները: Nearby Friends-ը հավելյալ ծառայություն է, այն բոլորի համար ավտոմատ չի ներդրվում, նշում է հրատարակչությունը: Բաց հասանելիության կամ  «Ընկերների ընկերներ» ռեժիմով տվյալ տեղեկությունը չի հրապարակվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ