News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսլամաբադում գտնվող իգական կրոնական կրթարանի ընթերցասրահը «Ալ Քաիդայի» հանգուցյալ ղեկավար Ուսամա բին Լադենի անունով կկոչվի, քանի որ դպրոցի ղեկավարությունը նրան «իսլամի նահատակ» է համարում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ բին Լադենը սպանվել է Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում 2011թ. մայիսի 2-ի գիշերը` ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի իրականացրած օպերացիայի ընթացքում:

Իսլամաբադի հիշյալ դպրոցը ղեկավարում է իր արմատական հայացքներով հայտնի աստվածաբան, երկրի մայրաքաղաքում գտնվող Կարմիր մզկիթի իմամ Մաուլանա Աբդուլ Ազիզը:

Հիշեցնենք նաեւ, որ 2007թ. պակիստանյան բանակը գրոհով իր վերահսկողության տակ էր վերցրել այդ մզկիթը, որտեղ մինչ այդ իսլամիստներ էին բարիկադավորվել: Մեկ շաբաթ տեւած հակամարտությունը հարյուրավոր զոհերի եւ երկրում հանցագործությունների աճի պատճառ էր դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ