News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահության թեկնածու, «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով Միացյալ Նահանգների կոնգրեսին է դիմել: Համապատասխան հայտարարությունը տարածել է կուսակցության մամուլի ծառայությունը:

«Ես խնդրանքով ԱՄՆ Կոնգրեսի անդամներին եմ դիմում, որպեսզի նրանք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկեն Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար` հատկապես հաշվի առնելով գեներալ Ուենսլի Քլարկի եւ դոկտոր Ֆիլիպ Քերբերի` «Ուկրաինայի պաշտպանության նպատակով ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության շտապ տրամադրման համար անհրաժեշտ հրատապ փոփոխությունները» թեմայով վերջերս հրապարակված զեկույցի եզրահանգումները»,- censor.net-ի վկայակոչմամբ, ասվում է հայտարարության մեջ:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից ագրեսիան ոչ միայն տնտեսական եւ քաղաքական, այլ նաեւ` ռազմական բաղադրիչ է պարունակում: Այդ իսկ պատճառով Ուկրաինան համակողմանի օգնության կարիք ունի: Մասնավորապես դա վերաբերում է ռազմատեխնիկական օգնությանը, որն, իմ կարծիքով, իր մեջ պետք է հակաօդային եւ հակատանկային սարքավորումներ ներառի, ինչպես նաեւ զորակազմի ուսուցում պարունակի»-ամփոփել է Տիմոշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ