News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայոց  ցեղասպանության  100-ամյա տարելիցին ընդառաջ «100 տարի, 100 փաստ» նախագիծը շաբաթական երկու անգամ 2014թ. ապրիլի 24-ից մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը տեղեկություններ կհրապարակի հայերի մասին: «Asbarez»-ը գրում է, որ այս փաստերը կհրապարակվեն 100years100facts.com կայքում, որը կապված է  «Facebook», «Twitter», «Instagram» եւ «Google+» սոցիալական մեդիաների հետ:

«Հայոց ցեղասպանությունը հիշելու եւ աշխարհասփյուռ համայնքներն իրար կապելու նպատակով սոցիալական մեդիաները եւ համացանցն օգտագործելու գաղափարը ոգեշնչեց ինձ, - ասել է Լոս Անջելեսում նախագծի ղեկավար Լենա Ադիշյանը: – Ներկայացնել Հայաստանի եւ հայերի մասին հարյուր փաստ` հեշտ խնդիր չէ: Մենք հուսով ենք, որ ընթերցողների համար բովանդակությունը ուսուցողական եւ հետաքրքիր կլինի»:

«100 տարի, 100 փաստ» նախագծի նպատակն է լուսաբանել հայոց պատմության եւ մշակույթի տարբեր բնագավառները` առաջին հերթին հենց հայերի, իսկ հետո նաեւ լայն լսարանի համար: Բացի Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումից, այս փաստերում ներկայացվելու են նաեւ հայտնի հայերի կյանքը, հայկական սփյուռքի համայնքները եւ մշակույթի այլ տարրեր, այդ թվում նաեւ` կրոնը, լեզուն, գրականությունը, սպորտը եւ ժամանցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ