News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճը հուսալի նախադրյալներ ստեղծեց այս տարի եւս կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները պահպանելու համար: Միայն մարտ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում մսի արտադրության ծավալներն աճել են շուրջ 5 %, կաթինը` 6.7 %, իսկ ձվինը` 6.1 % -ով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայանության հետ կապերի բաժնից հայտնում են, թե այս հանգամանքն  իր ազդեցությունն է թողել նաեւ կենդանական ծագման մթերքների ներկրման եւ արտահանման հաշվեկշռի վրա: Այսպես, 2014 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունից արտահանված մսի եւ մսամթերքի ծավալներն ավելացել են 144.4 %-ով, իսկ պանրինը` 168.3 %-ով: Գրեթե 160 %-ով ավելացել է նաեւ ձկան եւ ձկնամթերքի արտահանումը: Սրան զուգահեռ, սակայն, մսամթերքի ներկրումը նվազել է 626 տոննայով, իսկ կաթի փոշունը` 207.1 տոննայով:

Ի դեպ, ընթացիկ տարում նկատվող մսի արտադրության ծավալների աճով են պայմանավորված ներկայումս հանրապետության ներքին շուկայում նկատվող մսեղիքի գնանկման միտումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ