News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում փոշե փոթորկի հետեւանքով 27 մարդ է զոհվել, եւս 30 մարդ տուժել է, հաղորդում է Press Trust of India գործակալությունը:

Հզոր փոշե փոթորիկը ուղեկցվել է հորդառատ անձրեւներով եւ 10 մարդու կյանք խլել Ֆարուկհաբադ քաղաքում: Եւս երեք մարդ զոհվել է Բարաբանկի, Հարդոյ, Ջալաուն եւ Ֆայզաբադ քաղաքներում:

Քամին տապալել է ծառեր ու էլեկտրահաղորդման գծեր, ավերվել են մի քանի տներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ