News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էվերեստում ձնակույտի հոսքի հետեւանքով, ճշտված տվյալներով, զոհվել է 13 մարդ, 7 մարդ համարվում է անհայտ կորած, հաղորդել է Նեպալի զբոսաշրջության նախարարությունը:

Ձնահոսքը ծածկել է 25 հոգուց բաղկացած նեպալցիների խմբին: Փրկարարները հայտնաբերել են 13 մարմիններ եւ տեղափոխել բազային ճամբար, որը գտնվում է 5,3 հազար մետր բարձրության վրա: 7 նեպալցիների որոնումները շարունակվում են: Երեք վիրավորների ուղղաթիռով հասցրել են մայրաքաղաք Կատմանդուի հիվանդանոց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Շերպ ժողովրդի ներկայացուցիչները, որոնք բնակվում են Նեպալի արեւելքում, վաձակալությամբ աշխատում էին օտարերկրացի ալպինիստների մոտ որպես ուղեկցողներ:

Նեպալի զբոսաշրջության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիշնա Սապկոտի խոսքով՝ ձնահոսքի ժամանակ ուղեկցողները ալպինիստական սրաքավորում բարձրացնելիս են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ