News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ փաստաբանի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, անձնական այլ դրդումներից ելնելով, իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում` 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, կազմել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրվող Գ. Ա.-ին վերաբերող մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ