News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով վերահսկելի է դառնում ԲՀԿ-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա Սերժ Սարգսյանի կողմից շատ իմաստավորված քայլ էր «մի իրավիճակում, երբ խնդիր կա ապահովելու խորհրդարանի կառավարելիությունը, երբ խնդիր կա ապահովելու ներքաղաքական կայունությունը, երբ հասկանալի է, որ պետք էր փրկել Տիգրան Սարգսյանի դեմքը»:

«Հայաստանում ազգակցական կապերը, ցավոք, քաղաքականության մեջ դարձել են նույնքան ազդեցիկ, որքան առօրյայում: Մյուս կողմից ֆինանսական հզորության գործոնը եւս դարձել է չափազանց ազդեցիկ»,-ասաց Հովհաննիսյանը՝ ակնարկելով Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի ազգակցական կապը:

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, ԲՀԿ-ն վերահսկելու խնդիրը կարեւորվում է նաեւ նրանով, որ ԲՀԿ-ն իր հերթին վերահսկում է ՀԱԿ-ի քաղաքական վարքագիծը, ինչն ակնհայտ է:

«Հիշենք, որ երբ ԲՀԿ-ն հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին, նույնն արեց նաեւ ՀԱԿ-ը: ՀԱԿ-ը, կարծես, իր քայլերն անում է հետեւելով ԲՀԿ-ի քայլերին: Կարծես Կոնգրեսը դարձել է ԲՀԿ-ի կրտսեր գործընկերը»,-ընդգծեց Հմայակ Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ