News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի Էրջիյեսի համալսարանի պատասխանատուները  մերժել են պատմաբան Մեհմեդ Փերինչեքին Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված կոնֆերանս անցկացնել համալսարանի տարածքում։

Թուրքական Arca գործակալության փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքարող Դողու Փերինչեքի որդի Մեհմեդ Փերինչեքը դիմել էր Էրջիյեսի համալսարան՝ ապրիլի 22-ին «Հայոց ցեղասպանությունն իմպերիալիստների սուտն է» խորագրով կոնֆերանս կազմակերպելու համար։

Սակայն համալսարանի «Ուսանողների գործունեությունների հանձնաժողովը» մերժել է Մեհմեդ Փերինչեքի դիմումը՝ թույլ չտալով կոնֆերանս իրականացնել համալսարանում։

Մերժում ստանալուց հետո Մեհմեդ Փերինչեքը հայտարարել է, թե Էրջիյեսի համալսարանի համար դա ամոթալի որոշում էր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ