News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեւանից ջրի բացթողումների ծավալի ավելացումը 2015թ.-ին կհանգեցնի Արարատյան դաշտում արտեզյան ջրերի մակարդակի իջեցման: Այդ մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը NEWS.am-ը ստացել է  հանրապետության ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսությունների ծրագրերի իրականացման հարցերով բյուրոյում: Արտեզյան ջրերի մակարդակի իջեցման հետեւանքով իջել է Սեւջուր գետի մակարդակը, որի ջրերն օգտագործվում են Արմավիրի մարզում մշակահողերի ոռոգման համար: Արդյունքում 8194 հա համար 33 ոռոգման համակարգեր հայտնվեցին ջրի պակասի վտանգի ներքո:

Իրավիճակը կարգավորելու համար Պետական կոմիտեն վերականգնել է գետը սնող մի շարք արտեզյան աղբյուրներ, իսկ մյուսները հագեցրել է պոմպերով: Ընդհանուր առմամբ անցկացրել  են աշխատանքներ 83 հորերում, որոնցից 8-ը եւս մեկ անգամ են հորատվել:

Չնայած նրան, որ  ոռոգման ջրի պակասի պատճառով պոմպային 4 համակարգերում(Արեւշատ 1, Ակնալիճ, Մեծամոր, Զարթոնք) անհրաժեշտ կլինի Սեւանից լրացուցիչ 72,2 մլն խորանարդ մետր ջուր բաց թողել: Շարունակում է բարջր մնալ համակարգում ջրի պակասը՝ 54 տոկոս:

Հաշվի առնելով անհրաժեշտ 72,2 մլն խորանարդ մետրը, Սեւանից ջրի բաց թողումների առավելագույն ծավալը սահմանվել է 240 մլն խորանարդ մետր մոտակա 5 տարվա համար:

Նշենք, որ 2013թ.-ի սեպտեմբերին Հայաստանի նախագահի մոտ ժողովի արդյունքների հիման վրա կառավարությունն իրավական մի շարք ակտեր է ընդունել Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի պահպանության համար, ինչպես նաեւ աշխատանքներ է սկսել ապօրինի հորերի փակման ուղղությամբ(այդ թվում նաեւ ձկնաբուծարանների համար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ