News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ առավոտյան 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պապուա-Նոր Գվինեայի Բուգենվիլ կղզու ափերում, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS)։

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 11:04-ին։
Էպիկենտրոնը գտնվել է կղզու կենտոնական մասի Պանգունա քաղաքից 62 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 45 կմ խորությունում: 

Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: Ցունամիի սպառնալիք  չի հայտարավրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Պապուա Նոր Գվինեան «խաղաղօվկիանոսյան հրե օղակի» մի մասն է, որը բնութագրվում է սեյսմիկ բարձր ակտիվությամբ:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ