News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Malaysia Airlines-ի օդանավի սեւ արկղերի Bluefin-21 սարքով որոնման ստորջրյա փուլը կավարտվի առաջիկա 5-7 օրվա ընթացքում, փոխանցում է «Ռեյթերը»՝ վկայակոչելով որոնումների համակարգող կենտրոնի (JACC) աղբյուրը։

Նման հայտարարություն են արել սարքի վերջին սուզումից ստացված տվյալների հիման վրա։ Նախօրեին Մալայզիայի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հիշամուդին Հուսեյնը պատմել էր, որ Bluefin-21-ով արված լուսանկարները շատ պարզ են, դրանցում հստակ կարելի է տեսնել հատակը։

Ավելի վաղ Straits Times թերթը գրել էր, որ  այս հանգստյան օրերին անհետացած օդանավի սեւ արկղերը փնտրելու են 4,5 կմ խորությունում: Նախորդ որոնումները դադարեցվել էին, երբ անվտանգության մեխանիզմը մեխանիկորեն Bluefin-21-ը ջրի մակերեւույթ էր վերադարձրել, երբ սարքը հասել էր 4,5 կմ խորության: Այժմ այն դրվել է ռեկորդային խորության վրա` 4695 մ, նշում է հրատարակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ