News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը շատ հեշտ է կայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու որոշումը: Այս մասին NEWS.am-ին ասաց ինքը՝ Դավիթ Հարությունյանը:

«Առաջարկն ստացել եմ 2-3 օր առաջ ու անմիջապես համաձայնությունս տվել էր: Հեշտ որոշում էր»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Ազգային ժողովում Դավիթ Հարությունյանը պետաիրավական հանձնաժողովի նախագահն էր, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը, իր կարծիքով, ով կարող է փոխարինել իրեն այդ պաշտոններում, նորանշանակ նախարարը պատասխանեց. «Հանձնաժողովի նախագահի հարցը դեռ չենք քննարկել, սակայն համոզված եմ, որ մենք արժանի թեկնածուներ ունենք, որոնք կարող են ինձ փոխարինել»: Հարությունյանը նաեւ հավելեց, որ ըստ օրենքի՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀԿ խմբակցությունից:

Հարցին՝ իսկ ո՞վ է արժանի ԵԽԽՎ-ում իրեն փոխարինելուն, Դավիթ Հարությունյանը նախընտրեց լռել. «Ասեմ միայն, որ պարտադիր չէ՝ ՀՀԿ-ից լինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին հրամանագիր էր ստորագրել, որով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ