News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները հայտարարել են գործադուլի մասին, որը կտեւի հինգ օր` ապրիլի 28-ի երեկոյից մինչեւ մայիսի 5-ի երեկոն:

Գործադուլի առաջին փուլը տեղի է ունենալու մայիսի 1-ի` Աշխատավորների միջազգային օրվա նախօրեին եւ նվիրված է լինելու արհմիության վերջերս վախճանված առաջնորդ Բոբ Քրոուի եւ լեյբորիստական կուսակցության ձախ թեւի նախկին առաջնորդ Թոնի Բենի հիշատակին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Մետրոպոլիտենի ղեկավարությունը դեռ չի հրապարակել այն հատվածները, որոնց կվերաբերի գործադուլը:

Լոնդոնի մետրոյի անձնակազմն արդեն քանիցս ցույցեր է անցկացրել  ընդդեմ կայաններում բոլոր դրամարկղերը փակելու եւ տոմսերը միայն ավտոմատներով վաճառելու ծրագրերի դեմ։ Բարեփոխումը կհանգեցնի հարյուրավոր աշխատակիցների գործազրկության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ