News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 18-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշեն 9-րդ փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Պորշ Կայեն» մակնիշի 88 AV 868 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տպել
Ամենաշատ