News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, օգտվելով հարմար պահից, հերթական անգամ զենքով է սպառնացել:

Այս անգամ հարմար պահ են հանդիսացել Նախիջեւանում ավարտված ուսումնավարժանքները:

Ինչպես ԱՊԱ-ն է տեղեկացնում, տեղի ռազմական կրթարանում կազմակերպված միջոցառմանը ելույթ ունենալով, Հասանովը նշել է, որ «դինամիկ զարգացող Նախիջեւանը պետք է հուսակիորեն պաշտպանվի եւ պաշտպանվում է»: «Ուսումնավարժանքները անձնակազմի մոտ բարձր տրամադրվածության առկայության մասին են խոսում: Նրանք պատրաստ են ցանկացած հարձակում կանխարգելել, եւ յուրաքանչյուր հանձնարարութուն ի կատար ածել»,-համոզմունք է հայտնել նախարարը: 

Հասանովը նաեւ ընդգծել է, որ «նրանք ցանկացած պահի պատրաստ են ազատագրել իրենց հողն օկուպացիայից` պատրաստ են գերագույն զորահրամանատարի բոլոր հրամաններին»:

Մինչ այդ, վիճակագրությունը Զաքիր Հասանովի գովեստին խոսքերին հակասող իրականության մասին է վկայում: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ադրբեջանական բանակում «անզգուշությամբ» հրազենի միջոցով սեփական անձին վնաս հասցնելու դեպքերն  արդեն երկու տասնյակից են անցնում, եւս 10 զինվորներ ինքնասպանություն են գործել: Այն իրականացնելու համար զինծառայողները ավտոմատ հրացան, պարան կամ… մկնդեղ են օգտագործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ