News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ինչպես minval.az կայքն է տեղեկացնում, Սիրիայի կառավարական զորքերի դեմ պայքարի ելած ահաբեկչական խմբավորումների էմիրներն անհեթեթ հանգանակ են տարածել այն մասին, որ այդ երկրում մարտնչող 250 մոջահեդների հետ կենակցած կինը նույնպես ջիհադի (ջանք առ Ալլահ) մասնակից է համարվում եւ հետեւապես դրախտ է ընկնելու: «Ջիհադ ալ նիկահ» հանգանակը երկու շաբաթ առաջ «որսացել» ու դրա տարածմանն են անցել Սումգայիթի հարիջիթների կրոնական աղանդի ներկայացուցիչները: Նրանք փորձեր են ձեռնարկում կրոնական քողի տակ պատերազմի համար կանանց հավաքագրել մեկ իրական նպատակով` բավարարելու տղամարդ-մոջահեդների սեռական կարիքները:

Ներկայումս Ադրբեջանի օրինապահների բոլոր ուժերը մոջահեդ դառնալու մտադրություն ունեցող անձանց վերհանելու ուղղությամբ են կենտրոնացված: Վերջին հանգանակի փաստով կասկածյալների ցանկում են հայտնվել նաեւ հարիջիթների աղանդի` սեքս-ջիհադի պատրաստ իգական սեռի ներկայացուցիչները: «Հատկանշական է, որ աղանդին հարող կանայք կրթական ցածր մակարդակ ունեն. նրանցից շատերը նույնիսկ միջնակարգ դպրոցը չեն ավարտել: Այդպիսիներին հեշտ է խաբել եւ համոզել, որ ջիհադի մեկնելով` ճիշտ ճանապարհ են ընտրելու: Բացի այդ, մենք զրույցներ ենք ունեցել նրանցից մի քանիսի հետ: Եվ պարզել ենք` այդ կանայք իսկապես հավատում են, որ, հանգանակին հետեւելով, ջանք են գործադրելու առ Ալլահ»,-նշել են ոստիկանության քաղաքային վարչությունում:

Հայտնի է, որ ներկայիս դրությամբ աղանդի 210 անդամներ հաշվառման են անցել ոստիկանության բաժանմունքներում: Դրանք հիմնականում Ագսուինի, Խաչմազի, Շեմախի եւ Հուսարի շրջանի բնակիչներ են, որոնք Սումգայիթ են տեղափոխվել այն պատճառով, որ մինչեւ վերջերս աղանդի կենտրոնակայանը հենց այս քաղաքում էր գտնվում: Սակայն իրականացված պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում նրանց 80 տոկոսը տուն է վերադարձել: Այդ մարդկանց բացատրվել է, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ աղանդին անդամակցությունը եւ Սիրիայի պատերազմի համար հավաքագրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ