News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին, ժամը 11.25-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ զենք եւ զինամթերք է թողնում Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի դիմաց` աղբամանի մոտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 155, 7.62 մմ տրամաչափի` 27 եւ 5.6 մմ տրամաչափի 37 փամփուշտ, «ԱԿՄ» ինքնաձիգի փամփշտատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով եւ 5.6 մմ տրամաչափի ատրճանակի փամփշտատուփ` առանց փամփուշտների:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Տպել
Ամենաշատ