News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունների համար առաջնային խնդիր պետք է լինի կադրային ռեզերվի ապահովումը։ Այս մասին ապրիլի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ միաժամանակ Հովիկ Աբրահամյանին շնորհավորելով վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Կոմկուսի ղեկվարի խոսքով՝  մեզ համար թիվ մեկ խնդիրը կադրային ռեզերվ չունենալն է։  «Մարդը, որը երբեք տնտեսություն չի ղեկավարել, չի կարող ղեկավարել ամբողջ երկրի տնտեսությունը։  Հանրապետությունում գրեթե բոլոր ռազմական նշանակության օբյեկտները վաճառված են։ Այսօր մեր իշխանություններին իրենց այնպես են պահում, ասես հանրապետությունը վարձով են վերցրել եւ ապրում են այնտեղ», - նշել է Տաճատ Սարգսյանը։ Նա հավելել է, որ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը չափազանց ծանր է։ Նրա խոսքով՝ չկան արդյունաբերական ձեռնարկութուններ, արտագաղթը կանխելու քայլեր չեն ձեռնարկվում, աղքատությունը 20% է, արտաքին պարտքն աճել է ՝ 5 մլրդ դոլար։

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, Տաճատ Սարգսյանը նշել է, որ առայժմ ոչ ոք ոչինչ չի կարող ասել։

Հիշեցնենք, ապրիլի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել  Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ