News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարարությունում մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը, որին մասնակցում է 46 թեկնածու: Առաջին խմբի թեկնածուների ստուգումը մեկնարկել է 10:00-ին, երկրորդ խմբի ստուգումը կսկսվի 13:30-ին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱՆ նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել էր թեստերի ամբողջական հարցաշարը՝ առանց ճիշտ կամ սխալ պատասխանի:

Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:

ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարի եւս, թափանցիկությունն ապահովելու նպատակով,  քննությանը առցանց հետեւելու հնարավորություն է ընձեռում: Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման ընթացքին կենդանի ռեժիմով կարող եք հետեւել ԱՅՍՏԵՂ։ 

Տպել
Ամենաշատ