News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի եվրաինտեգրացման ուղին անհետացավ ի օգուտ ժողովրդի: Այդ մասին, այսօր՝  ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Հայաստանի Կոմկուսի անունից նա եւս մեկ անգամ ողջունել է Մաքսային միությանն անդամակցելու քայլը: «Ես զարմանում եմ, որ որոշ մարդիկ փորձում են ՄՄ մուտք գործելը բնութագրել որպես Հայաստանի անկախության կորուստ: Հավատացնում եմ, որ ՄՄ-ում մենք ավելի հզոր կլինենք»,- նշել է Տաճատ Սարգսյանը: Բացի այդ, նրա խոսքով, ղարաբաղյան խնդրի տեսակետից, անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը կամրապնդի պետական սահմանները: Մաքսային միությունը, ընդգծել է Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը, մեզ համար նոր հեռանկարներ է բացում, այդ կերպ վերականգնվում են Հայաստանի նախկին տնտեսական կապերը:

Հիշեցնենք, որ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա: Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ ՀՀ անդամակցության մասին փաստաթուղթը կստորագրվի ապրիլի 29-ին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ