News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չեխիայի կաթոլիկ եկեղեցին ԶՈՒ համանատարությանը պահանջում է իրենց տալ զորավարժարանների հազար հա տարածք։ Խոսքն առաջին հերթին  «Բրդի» զորավարժարանի մասին է, որը Պրահայից հարավ-արեւմուտք է ընկած։ Զինվորականները Պրահայի արքեպիսկոպոսությանը մերժել են ու այժմ կողմերը դատին են սպասում։

Նախորդ վարչապետ Պետր Նեչասի աջ կառավարության կողմից ընդունված ռեստիտուցիայի մասին օրենքի հիմքով  կաթոլիկ եկեղեցին  անտառտնտեսության կողմից արդեն ստացել է 16 հազար հա հողատարածք, որն իրեն էր պատկանել մինչեւ 1948 թ., երբ երկրում եկեղեցու գրեթե ողջ գույքը  ազգայնացվել էր կոմունիստական կառավարության կողմից: Զինվորականները պնդում են, որ ռեստիտուցիայի մասին օրենքը չի տարածվում պաշտպանության նախարարության օբյեկտների վրա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հավանաբար, դատարան գնալ ստիպված կլինի նաեւ Կուտնա Գորա քաղաքի հանրապետությունում արծաթի միակ թանգարանի ղեկավարությունը, որտեղ երբեւէ գտնվել են արծաթի հանքեր:  Սկզբում ղեկավարությունը համաձայնել էր  եկեղեցուն վերադարձնել  երբեւէ պատկանած ցուցանմուշները, սակայն, երբ հոգեւորականները պահանջել էին իրենց հանձնել թանգարանի հավաքածուից երկու հազարից ավելի արծաթյա իրեր, որոշումը չեղյալ էր հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ