News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մի քանի օր առաջ Նիգերիայի բնակիչներին երկրի գործող նախագահ Գուդլաք Ջոնաթանի դստեր հարսանյաց տոնակատարության հեռարձակումը վայելելու հնարավություն էր ընձեռնվել:

Ֆեյթ Սոկվեի եւ Գոդսվիլ Օսիմա Էդվարդի պսակադրությանը նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել Նիգերիայի մի քանի նահանգապետեր եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Արարողությունը կազմակերպվել է երկրի մայրաքաղաքում գտնվող «Abuja Ecumenical Center» տաճարում: Հետաքրքրական է, որ սիրող հայրն ամեն ինչ արել է դստեր համար այդքան կարեւոր օրն իդեալական դարձնելու համար: Ավելին` նա նույնիսկ արարողությանը հրավիրվածների մասին է հոգացել: Նրանցից յուրաքանչյուրն իր առանձին փաթեթավորված նվերն է ստացել, տեղեկացնում է Yablyk.com-ը:

Փաթեթի մեջ նրանք սիրահար զույգի` Ֆեյթի եւ Գոդսվիլի մի հմայիչ լուսանկար են գտել եւ թանկարժեք քարերով զարդարված ոսկե  iPhone: Սմարթֆոնի հետնամասում քանդակված են եղել ամուսնության տարեթիվը եւ նորապսակների անունները:

Հարկ է նաեւ նշել, որ հիշյալ միջոցառումից մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել Ֆեյթի եւ Գոդսվիլի ավանդական պաշտոնական պսակադրությունը: Դեռեւս Կալաբարի համալսարանում ուսանելու տարիներին ծանոթացած նորապսակներն ուշադիր հյուրերից ավելի քան 80 ավտոմեքենա եւ 335 հազար ԱՄՆ դոլարի չափով նվեր են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ