News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հյուսիսային պողոտայում, այսօր՝ ապրիլի 19-ին, բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը` նվիրված Սուրբ Հարության տոնին:

Ցուցահանդես-տոնավաճառին ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի պաշտոնակատարը միջոցառման բացման իր խոսքում նշեց, որ սիրիահայերը միշտ փայլում են իրենց ստեղծագործ տաղանդով եւ աշխատանքի հանդեպ բծախնդիր վերաբերմունքով: Նրանք իրենց հետ նոր մշակույթ, արարչագործական նոր շունչ ու սպասարկման նոր որակ բերեցին Հայրենիք: Տարբեր բնագավառներում սիրիահայերի կատարած աշխատանքները արժանի են միայն բարձր գնահատանքի ու խրախուսման:

Հրանուշ Հակոբյանը շրջեց ներկայացված ապրանքատեսակների կողքով, շնորհավորեց բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, նվիրում եւ հաջողություններ ձեռնարկված գործում եւ հետագա անելիքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ