News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պակիստանի Կարաչի քաղաքում անհայտ անձինք առեւանգել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու տեղացի աշխատակիցների: Այս մասին հաղորդել է «Դունիա» հեռուստաալիքը:

Տղամարդիկ մեկնում էին իրենց հարազատներին այցելության, երբ նրանց վրա են հարձակվել զինված մարդիկ: Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ով է կանգնած այս առեւանգման հետեւում: Դեռեւս որեւէ պայման չի ներկայացվել պակիստացիներին ազատ արձակելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Փետրվարին գրոհայինները առեւանգել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության երեք պակիստանցի աշխատակիցների: Նրանց գտնվելու վայրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ