News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում քննարկել են հետիոտների անվտանգության խնդիրը։ Վերջին 4 ամիսներին եւս երկու տարեց հայ է զոհվել, ինչն էլ պաշտոնյաներին դրդել է կրկին սեմինար կազմակերպել՝ խնդիրը քննարկելու համար, գրում է  «Glendale News-Press»-ը։

2008-2013թթ. ընթացքում ոստիկանությունը 14 հետիոտնի մահ է գրանցել, որոնց մեծ մասը՝ տարեցներ։

Սեմինարը կազմակերպվել էր տրանսպորտի եւ կայանման հարցերով հանձնաժողովի անդամ Մարո Յակուբյանի նախաձեռնությամբ, որը Քալիֆորնիայի Բերքլիի համալսարանի տրանսպորտի անվտանգության Գիտակրթական կենտրոնին խնդրել էր Գլենդելում եւս մեկ անգամ սեմինար անցկացնել` հետիոտների անվտանգության հարցը լուծելու նպատակով:

Խումբն աշխատել էր հետիոտների անվտանգության սկզբունքների վրա։  Խմբի առաջարկները կընդգրկվեն ավելի լայն ծրագրում, որը մայիսի 22-ին ներկայացվելու է  տրանսպորտի եւ կայանման հարցերով հանձնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ