News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բելգիայի Վիզե քաղաքում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը երեքի է հասել, տեղական ԶԼՄ-ներին վկայակոչելով հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նախօրեին քաղաքի փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայի վարորդը, որի ինքնությունը դեռ չի պարզվել, մեքենայի միջից կրակ է երեք անձանց ուղղությամբ, որոնցից մեկը երեխա է եղել:  Վերջինս կնքահոր եւ նրա ծանոթի ուղեկցությամբ սպորտային հրապարակից տուն էր վերադառնում: Տղամարդն ու երեխան տեղում մահացել էին, իսկ կնոջը ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխել: Տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 19-ին նա եւս մահացել է հիվանդանոցում, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Ոստիկանության կողմից ճշտված տեղեկություններով, հանցագործը կարող էր միայնակ չլինել մեքենայի մեջ: Հանցագործության մոտիվները դեռեւս անհայտ են մնում: Ոստիկանական հետաքննությունն ընթացքի մեջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ