News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի ափերի մոտ «Սեվոլ» նավի կործանման զոհերի թիվը հասել է 33-ի, հաղորդում է ամերիկյան ABC հեռուստաալիքը:

Ավելի վաղ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 32 մարդու մարմին, որոնք աղետի պահին եղել են նավի վրա: Ավելի քան 250 ուղեւորների ճակատագիրն անհայտ է մնում:

Միաժամանակ, BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան՝ վկայակոչելով Հարավային Կորեայի արտակարգ իրավիչակների կենտրոնի ղեկավար Շին Վոն Նամային, հայտնում է, որ որոնողական գործողությունը կարող է տեւել երկու ամիս, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ «Սեւոլ»-ի կործանումը տեղի է ունեցել ապրիլի 16-ին, Հարավային Կորեայի ափերից 100 կմ դեպի հարավ-արեւմուտք: Նավի վրա եղել է մոտ 470 ուղեւոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ