News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների սեւ ցուցակը:

Ըստ այդմ, այդ ցուցակը գլխավորում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը եւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:

Ըստ աղբյուրի, 2014թ.-ի մարտի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Էդվարդ Հովհաննիսյանի խնդրանքով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ զինվորական ծառայության պիտանելության համար անթույլատրելի հիվանդությունների վերաբերյալ: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել

2014թ.-ի մարտի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը` խնդրելով տեղեկություններ "Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն" ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների վերաբերյալ: Նախարարությունը տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հարցման 2-րդ հարցով խնդրված տեղեկությունը մերժել է անհիմն` օրենքով չսահմանված պատճառաբանությամբ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Նաիրա Կարապետյանի խնդրանքով 2014թ.-ի մարտի 27-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը եւ խնդրել է տեղեկություններ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները տրամադրելու համար պահանջել է ներկայացնել փաստաբանական արտոնագիր: Սա անհիմն պահանջ է, քան որ տեղեկություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, այլ ոչ թե փաստաբանների մենաշնորհը, եւ պետք է իրացվի առանց խտրականության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ