News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երգչուհի Նունե Եսայանը չի զբաղեցնի ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը, նա երբեք չի ցանկացել պաշտոնյա դառնալ, երգչուհին, որը սպասում է իր երկրորդ երեխային միայն մտածում է առողջ բալիկ լույս աշխարհ բերելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նունե Եսայանը՝ անդրադառնալով իր՝ Մշակույթի նախարար դառնալու  մասին տարածված լուրերին:

«Բնականաբար ժխտում եմ այդ լուրը: Ես  տանը խելոք նստած եմ, չեմ հետաքրքվում ոչ մի բանով, վեց ամիս է՝ չեմ մտնում ոչ մի տեղ, ոչինչ չեմ կարդում, որ հանգիստ լինի իմ ուղեղը եւ առողջ երեխա ծնվի: Ոչ թե ես անտարբեր եմ այս երկրի, ազգի նկատմամբ, այլ ուղղակի ինձ չեմ ծանրաբեռնում վատ ինֆորմացիայով, որտեղ մտնում ես,  վատ բաներ է գրված: Թե ինչ է կատարվում, հանում են, դնում են Մշակույթի նախարար, ես տեղյակ չեմ: Անգամ վարչապետի փոփոխության մասին վերջերս իմացա»,- ասաց երգչուհին, որը հղիության 6-րդ ամսում է:

Նունե Եսայանը կարեւորում է խաղաղ կյանքն եւ չի երբեւէ չի ցանկացել պաշտոն զբաղեցնել. «Ինձ ճանաչողները գիտեն, որ ես դրանից շատ հեռու եմ: Պաշտոն, աթոռ, ես դրան երբեք չեմ ձգտել, գլուխս խաղաղ ապրում եմ: Ես ունեմ բարեգործական միսիա, ունեմ բարեգործական ընկերություն, միայն այնտեղ իմ անվան կողքին կարող է գրվել տնօրեն»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ