News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի` անմիջապես միասնական եվրասիական տնտեսական տարածք մուտքը վատ նորություն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին այսպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի երեկվա հայտարարությունը: Նախարարն ասել էր, որ Մաքսային միությանը անդամակցելու փոխարեն Հայաստանը ապրիլի վերջին անմիջապես Համընդհանուր տնտեսական տարածք մուտք գործելու մասին պայմանագիր կստորագրի: Այն ուժի մեջ կմտնի մայիսի վերջին կամ հունիսի սկզբներին: Իրադարձությունների նման շրջադարձի մասին տեղեկությունները, ըստ Վահագն Խաչատրյանի, նրան դեռեւս մի քանի օր առաջ էին հասել:

«Ցավոք սրտի, այնքան էլ լավ նորություն չէ: Մաքսային միությունն արդեն իսկ խնդիրներ էր խոստանում Հայաստանի գործարարության եւ քաղաքացիների համար, հիմա դրանք կկրկնապատկվեն»,-նշել է Խաչատրյանը: Նա հիշեցրել է, որ Համաշխարհային Բանկի  Doing Business վարկանիշով Հայաստանն առաջ է ՄՄ բոլոր երեք երկրներից, եւ հետեւապես` ավելի պարզ ու հարմար իրավական դաշտ ունի գործարարության համար: Սակայն հիմա Երեւանը պետք է ոչ միայն մաքսային դրույքաչափերն ու ընթացակարգերը նոր գործընկերներին հարմարեցնի, այլ նաեւ հարկավոր կլինի հարկային եւ բիզնեսի լիցենզավորման ընթացակարգերում փոփոխություններ մտցնել: Հարկ է նշել, որ դրանք Հայաստանում նվազագույնի են հասցված` ի տարբերություն ռուսականի, որտեղ ամեն ինչ նշանակալիորեն ավելի բարդ է:

Եթե դա նույնիսկ միայն մաքսատուրքերով սահմանափակվեր, միեւնույնն է` խնդիրները մեծ էին լինելու, քանի որ ՄՄ-ի միջին կշռված դրույքաչափը շուրջ 2,5 անգամ բարձր է հայկականից, տեղեկացրել է Խաչատրյանը:

Միայն հնարավոր առավելությունը կարող է ՄՄ շուկաներում հայ արտահանողների համար պայմանների թեթեւացումը լինել, նախ եւ առաջ` ռուսականում:

«Եվ ամեն դեպքում, մենք մի տնտեսական տարածք ենք մուտք գործում, որ նշանակալիորեն տարբերվում է Հայաստանից, եւ ոչ շահեկանորեն»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ