News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին եւ «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխշահավետ համագործակցության եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ