News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի արեւմտյան ափերին «Սեւոլ» ուղեւորատար նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 54-ի: Մոտ 250 մարդու ճակատագիր անհայտ է:

Հիշեցենենք, որ «Սեւոլ» նավը խորտակվել է ապրիլի 16-ի առավոտյան: Ուղեւորների թվում հիմնականում դպրոցականներ էին, որոնք ուսուցչի հետ միասին ճանապարհորդում էին դեպի Չեժդու կղզի:

Սուզորդ փրկարարներին կիրակի գիշերը հաջողվել է խորտակված նավի մեջ մտնել ու ավելի քան 20 հոգու մարմին դուրս բերել, որոնք արգելափակված էին մնացել նավում: Ստորջրյա գործողությունը շարունակվել է ողջ գիշեր: Ավելի վաղ հաղորդում էին, որ որոնողական գործողությունը կարող է մոտ 2 ամիս տեւել:Հարավային Կորեայի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել նավի նավապետին, ում ցմահ ազատազրկում է սպառնում: 

Քննիչների տվյալներով՝ նավապետն ուղեւորի կերպարանքով առաջիններից մեկն է լքել նավը: Բացի այդ ուղեւորները բողոքել են, որ խորտակվելու ընթացքում անձնակազմն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել մարդկանց տարհանման համար, այլ միայն կոչ է արել բոլորին մնալ իրենց տեղերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ