News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոգում դեռ չի բաժանվել ԽՍՀՄ-ը վերականգնելու երազանքից: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը «NBC»-ի եթերում:

«Նախագահ Պուտինը երազում է վերականգնել Խորհրդային Միությունը: Օրեցօր ավելի առաջ է ընթանում: Աստծուն է միայն հայտնի, թե որն է նրա վերջնական նպատակը»,- պատասխանել է ուկրաինացի վարչապետը:

«Կարծում եմ, հիշում եք 2007թ.-ի մյունխենյան հայտնի ելույթը, երբ հայտարարեց, որ ԽՍՀՄ փլուզումը նախորդ դարի մեծագույն աղետն էր: Ենթադրում եմ, որ այս դարի մեծագույն աղետը կլինի Խորհրդային Միության վերականգնումը Պուտինի հովանու ներքո»,- հավելել է նա:

Ուկրաինայի արեւելքում հակասեմիտական հարձակումների մասին հարցին Յացենյուկը պատասխանել է. «Մենք տեղեկություն ունենք, որ այսպես կոչված խաղաղ ցուցարարներ հրազենը ձեռքին թռուցիկներ են բաժանել՝ պահանջելով հրեաներին հայտարարել իրենց մասին: Այսօր առավոտյան ես ռազմական ու անվտանգության ուժերից պահանջել եմ անհապաղ գտնել այդ սրիկաներին ու պատասխանատվության ենթարկել»,- ասել է Յացենյուկը:

Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մի քանի օր առաջ դիմակավոր անձինք Դոնեցկի սինագոգի առաջ թռուցիկներ են բաժանել, որոնցում մեղադրում էին «Կիեւի բանդերովյան խունտային» աջակցելու մեջ, պահանջում էին Դոնեցկի քաղաքային վարչակազմի գրասենյակներից մեկում գրանցվել, 50 դոլար վճարել՝ ունեցվածքի բռնագանձման եւ աքսորի սպառնալիքի ներքո:

Իրենց հերթին ռուսամետ ակտիվիստները կատարվածը սադրանք են անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ