News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջին պլան է մղվում այն իրավիճակում, եթե դադարում է գործել միջազգային իրավունքն ու քաոսի սպառնալիք է առաջանում, ինչպես որ տեղի ունեցավ Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կա հակադրությունների այսպիսի միասնություն, ինչպես սահմանների անխախտելիություն, պետության տարածքային եւ քաղաքական ամբողջականության անխախտելիություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք: Եւ այս հակադրություններն անխախտ են այնքան ժամանակ, քանի դեռ հետեւում են միջազգային իրավունքին, քանի դեռ վրա չի հասել արտակարգ պահը, քանի դեռ պետությունը պետություն է»,- հայտարարել է Պեսկովը «ՏՎՑ» հեռուստաալիքի «Իմանալու իրավունք» հաղորդման եթերում:

«Երբ պետությունը մուտք է գործում միջազգային իրավունքի սահմաններից դուրս մի փուլ, ինչպես որ Ուկրաինայում էր, հակադրությունների միասնությունը փլուզվում է, եւ ժողովրդի ինքնորոշման սկզբունքն առաջին պլան է մղվում, քանի որ մարդիկ այն ժամանակ են հետեւում ինքնապահպանման բնազդին, երբ քաոսի վտանգ կա»,- հավելել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ այս պահին մարդիկ փորձում են իրենց պաշտպանել եւ իրենց հետագա ճակատագրի համար համախմբված որոշումներ են ընդունում: Որպես լրացուցիչ գործոններ կարող են ծառայել պատմական հիշողությունները եւ այլն, հավելել է Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ