News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել ամերիկյան դատարանին, որը բռնագանձել է Մանհեթենում գտնվող 36-հարկանի երկնաքերը, որը պատկանում է «Ալավի» հիմնադրամին:

Առիթ է ծառայել տեղեկությունն այն մասին, որ շենքի սեփականատերերը փոխանցել են գումարներ դրա վարձակալության դիմաց իրանական «Melli Iran» բանկին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քանի որ ԱՄՆ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցներ են գործում, նման փոխանցումներն անօրինական են:

«Անկախ բարեգործական կազմակերպության ունեցվածքի բռնագանձումը ստվեր է նետում ԱՄՆ-ի արդարադատության համակարգի կայացվածության վրա»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարզիա Աֆհամը:

Շենքի վաճառքից ստացված գումարները կփոխանցվեն ահաբեկչությունների զոհերի հարազատներին, որոնց կազմակերպման մեջ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ