News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ֆիլարետը Զատկի կապակցությամբ հավատացյալներին ուղղված ուղերձում խիստ քննադատել է Մոսկվայի գործողությունների իր պետության հանդեպ:

«Մեր խաղաղասեր պետության դեմ, որը կամավոր հրաժարվեց միջուկային զենքից, ագրեսիա եւ անարդարություն է իրականացվում: Ագրեսիա է իրականացնում մի պետություն, որը երաշխավորել է մեր տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Աստված չի կարող չարի կողմից լինել, ուստի ուկրաինացիների թշնամին պարտության է դատապարտված: Աստված, օգնիր մեզ ոտքի կանգնեցնել Ուկրաինան»,- հայտարարել է նա:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը նույնպես հանդես է եկել Զատկի ուղերձով:

«Մենք  ճակատագրական օրեր ենք ապրում, երբ ուկրաինացի ազգն իր վճռականությամբ ապացուցու է իր կամքը դեպի ազատություն եւ արդարություն»,- ասվում է փաստաթղթում: Այդ ընթացքում, Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլն ապրիլի 20-ի առավոտյան Ամենափրկիչ Քրիստոսի վանքում հանուն Ուկրաինայում խաղաղության եւ համաձայնության արարողություն է անցկացրել:

Ի տարբերություն Ֆիլարետի՝ նա զերծ է մնացել գնահատականներից՝ ով է սխալ, ով մեղավոր, սակայն աղոթքով դիմելով հավատացյալներին՝ Ուկրաինան անվանել է Սուրբ Ռուսիո հատված:

Նշենք, որ կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցին չի ճանաչվել որ Մոսկվայի պատրիարքի, ոչ էլ տեղական այլ եկեղեցիների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ