News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանի հարավում գտնվող Սուկար քաղաքի մոտակայքում ավտոբուսի վթարի հետեւանքով նվազագույնը 42 մարդ է զոհվել, 17-ը վնասվածք են ստացել:

Զոհերի թվում կանայք են ու երեխաներ: Վիրավորներին հասցրել են հիվանդանոց, ոմանց վիճակը գնահատվում է ծայրահեղ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավտոբուսն ուղղվում էր Կարաչի, իսկ վթարը տեղի է ունեցել մի վայրում, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին տարվում, երբ  վարորդը փորձել է խուսափել տրակտորի հետ բախումից:

Պակիստանում մահվան ելքով վթարներ հաճախ են տեղի ունենում, որը կապում են վատ ճանապարհների, երթեւեկության հետամնաց ենթառակույցների եւ չափից ավել շահագործված ավտոպարկի հետ: Հաճախ վթարների պատճառը վարորդների կողմից երթեւեկության կանոնների խախտումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ