News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ալ-Քաթիֆ նահանգի ճանապարհային ոստիկանությունը 900 ռիալ (մոտ 240 դոլար) տուգանք է սահմանել Սաուդյան Արաբիայի 28-ամյա բնակչի համար, ով թույլ է տվել իր կնոջը նստել մեքենայի ղեկին: Մեքենան 9 օրով առգրավել են:

Ավտոմեքենան, որի ղեկին 23-ամյա կին է եղել, կանգնեցրել է Ալ-Նասիրա քաղաքի ոստիկանությունը: Նրան համար տուգանք է նշանակվել նաեւ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, հաղորդում է «NEWSru.co.i»-ն:

Ձերբակալված ամուսիններին ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ նրանք գրավոր պարտավորություն են ստորագրել «այլեւս նման հանցագործություններ» ապագայում թույլ չտալ:

Սաուդյան Արաբիայում չկա ուղղակի արգելքը, որը թույլ չի տալիս կանանց մեքենա վարել: Սակայն օրենքները թույլ են տալիս ղեկին նստել միայն տեղական վարորդական իրավունքներ ունեցողներին, իսկ կանանց նման իրավունք չեն տրամադրում: Այնուամենայնիվ շատ կանայք խախտում են արգելքն ու ժամանակ առ ժամանակ ղեկին են նստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ